19.02.2026
ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի հետքերով. Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպով քրգործ է հարուցվել. ՀՔԾ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով (բռնության գործադրմամբ կամ դրա սպառնալիքով խուլիգանության եւ դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու համար) հարուցվել է քրեական գործ:


ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը տեղեկացնում է, որ կատարվում է նախաքննություն:


VERELQ-ը հիշեցնում է, որ ապրիլի 29-ին Արթուր Դանիելյանի ու Ալեն Սիմոնյանի միջև ծեծկռտուք է եղել: Ավելի ուշ ԱԺ փոխնախագահը պարզաբանել է, որ ինքը բարևել է Արթուր Դանիելյանին, վերջինս իրեն հայհոյել է, որից հետո էլ ինքը գլխով հարվածել է Դանիելյանի քթին։


 


 

Վարչապետի ընկալումները ոչնչով չեն տարբերվում Շմայսի ընկալումներից. Դավիթ Խաժակյան
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան