Հուլիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցելու է Սլովակիայում կայանալիք «Անցյալի գործողություններից ապագա կանխարգելման. ԵԱՀԿ դերը Եվրոպայում և անդին կայունությունը խթանելու մեջ» խորագրով ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպմանը: ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը նախարարը հանդես կգա ելույթով: