Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած ծեծկռտուքի պատմությունը նոր երանգներ է ստանում: Միջադեպի քաղաքական հետցնցումները շարունակվում են: Այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ պատրաստ է վայր դնել իր մանդատ, եթե նույնը կերպ վարվի Էդմոն Մարուքյանը:
«Ես գիտեմ, թե Մարուքյանն ինչ շոումեն է. էգուց կասի՝ ինձ կերան, սպանին, մորթին», - ասաց Միքայելյանը՝ պահանջելով, որ Էդմոն Մարուքյանի եղբորից ներողություն խնդրել իր մորը մասին հրապարակային գրառում կատարելու համար:
«Էդմոնի եղբարը չգիտեմ՝ ոնց է մտածում, այն ինչ անվանել է Էդմոնը Ալենին այս ամբիոնից առանց ամաչելու, նույն բանը Էդմոնի եղբայրը գրել է իմ մասին: Ես չեմ հակադարձի իրա բառերով՝ երիտասարդ, քո մայրն ինձ համար սուրբ է, բայց քո խոսքերի համար, եթե դու ներողություն չխնդրեցիր, իմ անցած ուղին էլ գիտեք, բոլորդ էլ գիտեք, թե ով եմ իմ գործով, լավ բան չի սպասի քեզ: Մեծի խորհուրդ եմ տալիս՝ հելնես աղերսաբար ներողություն խնդրես իմ ծնողից»,-ասաց Միքայելյան:
Պատգամավորը, խոսելով ատելության մթնելորտի մասին, նկատեց, որ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբայրը հրապարակավ իր մորը հայհոյել է։
Այնուհետև նա նորից խոսեց ԱԺ դախլիճում տեղի ունեցած միջադեպի մասին: «Այն ինչ արվել է այս դահլիճում, իր մեղքով է կատարվել: Ես առաջարկում եմ՝ եթե էդքան տղա ա ինքը, մենք երկուսով մանդատները դնում ենք, թող մեր կուսակցությունները իրենց գործը շարունակեն: Եթե էդքան տղա ա, թող մանդատը դնի, ես էլ եմ դնելու», - ասաց Սասուն Միքայելյանը:
Կատարվածի մասին խոսեց նաև Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, որի մայիսի 8-ին ԱԺ-ում կատարած հայտարարությանը Մարուքյանի կոշտ արձագանքից հետո սկսվեց ծեծկռտուքը:
«Ես ուզում եմ ներողություն խնդրել մեր հայրենակիցներից նրա համար, որ մենք որպես ԱԺ պատգամավորներ կարևոր օրակարգերը թողած, էն ժամանակը որի համար մեզ վճարում եք, որ կարևոր խնդիրները լուծենք, մենք էդ ժամանակը մեղմ ասած վատնում ենք էսպիսի բաների վրա»,- ասաց նա` խոստանալով իրենից կախված ամեն ինչ անել` ճիշտ գծից չշեղվելու համար:
«Ես երկու օր մտածել եմ էն ամենի մասին, ինչ տեղի ունեցավ, ինչ ասեցի, ինչ հնչեց, միգուցե եթե իմ բառապաշարի մեջ մի քիչ ավելի զուսպ լինեի, միգուցե բանը չհասներ նրան, որ էսօր Սասուն Միքայելյանը ստիպված չլիներ նման ելույթ ունենար: Չգիտեմ` այդ պատճառահետևանքային կապն ինչքանով է ճիշտ, բայց ամեն դեպքում ես ինքս ամեն ինչի մասին փորձում եմ իմ մեղքի բաժինը տեսնել, ու բոլորին էլ նույն կոչն եմ անում»,- ասաց Բաբկեն Թունյանը:
Թմեային անդրադարձավ նաև «Իմ քյալը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով տեղի ունեցած քաղաքական հետևանքների մասին: Մինչ այդ նա հայտարարեց, որ Էդմոն Մարուքյանը յութերորդ գումարման ԱԺ-ում մի քանի անգամ կոնֆլիկտ է հրահրել:
«Ուզում եմ հիշեցնել, թե ով էր այն պատգամավորը, որ 2019 թվականի հունվարի վեցին երդմնակալությունից հետո կոնֆլիկտ հրահրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ, Էդմոն Մարուքյանը, ով էր այն պատգամավորը, ով մոտ երկու շաբաթ առաջ Գևորգ Պապոյանին անդընդհատ ընդհատում էր և ի վերջո սպառնալիք հնչեցրեց` ձայնդ կտրիր, թե չէ քթիցդ արյուն է գալու, Էդմոն Մարուքյանը: Ով էր այն պատգամավորը, ով Ռուբեն Ռուբինյանի` վարման կարգով ելույթի ժամանակ իր նստած դիրքից իջել էր դեպի աստիճաններ` խանգարելով խոսել և կոնֆլիկտ էր հրահրում, Էդմոն Մարուքյանը, ով էր այն պատգամավորը, ում Մխիթար Հայրապետյանին կոչով էր դիմել` հարգանքով խոսել, ոչ թե դու-ով, այլ դուք-ով, Էդմոն Մարուքյանը:
Ով էր այն պատգամավորը, որը Սուրեն Գրիգորյանին դիմում էր` ով ես դու արա ոճով, Էդմոն Մարուքյանը: Ով էր այն պատգամավորը, ով սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց ԱԺ փոխնախագահի հասցեին, և հիմա մենք ունենք իրավիճակ, երբ իր եղբայրը շարունակում է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու մշակույթը մեկ այլ պատգամավորի հասցեին»,- ասաց Մակունցը:
Այնուհետևան նա նշեց, որ կատարվածը պետք է ունենա քաղաքական հետևանք: «Մեր խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե նույնն անի ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Իմ քայլն» ունի հստակ դիրքորոշում առ այն, թե ինչ քաղաքական հետևանքներ պիտի ունենա ուրբաթ օրն ԱԺ-ում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև ծագած ծեծկռտուքը», - հայտարարել է Մակունցը։
Նա հավելել է, որ մանդատները պատրաստ են վայր դնել նաև Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ նույնը կանեն նաև ԼՀԿ-ական Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը։ «Սա է մեր դիրքորոշումը։ Սա է արդարությունն ու քաղաքական հետևանքը, որը պետք է տեղի ունենա», - ասել է Մակունցը։