Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին, ով Հայաստանում է՝ մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով» միջազգային կոնֆերանսին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ռուսական մշակութային առնչությունների, հումանիտար ոլորտներում համագործակցության խորացման շուրջ: Նշենք, որ ավելի վաղ Շվիդկոյը հայտարարել էր, որ հունիսին այցելելու է Երևան, որպեսզի փորձի հստակեցնել Հայաստանի և Ադրբեջանի նիջև հումանիտար կապերի հաստատման ձևաչափը: