Մեկ օրում ախտահանվել է ՀՀ-ից Արցախ մուտք գործած 370 ավտոմեքենա. Արցախի տեղեկատվական շտաբ

140

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 1002 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական կենտրոնը:


Մայիսի 12-ից, ժամը 09:00-ից մինչև մայիսի 13-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 370 տրանսպորտային միջոց, որից՝


-«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 80 տրանսպորտային միջոց:


-«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 146 տրանսպորտային միջոց:


-«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 144 տրանսպորտային միջոց:


Մայիսի 13-ից, ժամը 09:00-ից մինչև մայիսի 14-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 309 տրանսպորտային միջոց, որից՝


-«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 83 տրանսպորտային միջոց։


-«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 90 տրանսպորտային միջոց:


-«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 136 տրանսպորտային միջոց:


Մայիսի 14-ից, ժամը 09:00-ից մինչև մայիսի 15-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 323 տրանսպորտային միջոց, որից՝


-«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 93 տրանսպորտային միջոց:


-«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 73 տրանսպորտային միջոց:


-«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 157 տրանսպորտային միջոց:


Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...