Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամները նիստ է գումարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում: Քիչ առաջ այնտեղ ժամանեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա չպատասխանեց լրագրողների հարցերին: Ըստ որոշ տեղեկությունների, այսօրվա նիստում քննարկվելու է նաեւ Սահմանադրական դատարանի՝ օրեր առաջ կայացրած որոշումը, որի ամբողջական տեքստը դեռ չի հրապարակվել: