2.05.2025
Թուրքիան վերահաստատեց քաղաքակրթությունների հանդեպ իրենց այլատյաց կեցվածքը. Հարությունյան
prev Նախորդ նորություն

Քեզ 48 ժամ. Գևորգ Պետրոսյանը ժամ է դրել Նիկոլ Փաշինյանի վրա

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Facebook-ի իր էջում դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հրավիրելով վերջինիս Հ1-ի կամ Ազատություն ռադիոկայանի եթերի ուղիղ հեռարձակմամբ բանավեճի:


Պատգամավորը, մասնավորապես, գրել է․


«Հրավեր Նիկոլ Փաշինյանին.


Փաշինյա՜ն, քո ասած՝ 3 միլիոն վարչապետերից մեկը՝ Գևորգ Պետրոսյանը, քեզ հրավիրում է Հ1-ի կամ Ազատություն ռադիոկայանի եթեր (նկատի ունեմ՝ քեզ հարազատ լրատվամիջոցները)՝ ուղիղ հեռարձակմամբ բանավեճի:


Կխոսենք քո նախընտրական խոստումների կատարման, Հանրաքվեի վնասակար քարոզարշավի, այն չեղարկելու, Սահմանադրական դատարանի ապօրինի կազմաքանդման, դատարանների նսեմացման ու սեփականաշնորհման, օտարերկրյա ներդրումների ձախողման, մարդկանց անօրինական հետապնդումների ու երկրում բռնատիրության հաստատման և այլ հարակից թեմաների շուրջ:


Կարծում եմ՝ առաջարկս վերամբարձ չէ... Չէ՞ որ մեկուկես տարի իրար կողք-կողքի նստել ենք՝ որպես պատգամավոր:


Համ էլ ես 3 միլիոն վարչապետերից մեկն եմ:


Քեզ 48 ժամ:


Սպասում եմ պատասխանիդ...


Լիահույս եմ, որ լրիվ չես կորցրել ընդդիմադիր ժամանակվա քաջությունդ...


Ես մի պայման եմ միայն դնում. Դիմակ չեմ դնելու...


Ժամանակը գնաց...»։

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով