24.11.2024
Արցախի ՊՆ-ն մեկնաբանել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը
prev Նախորդ նորություն

Թուրքիան վերահաստատեց քաղաքակրթությունների հանդեպ իրենց այլատյաց կեցվածքը. Հարությունյան

Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմամբ թուրքական իշխանությունները վերահաստատեցին քաղաքակրթությունների հանդեպ իրենց ժխտողական ու այլատյաց կեցվածքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:


«Իսկ քրիստոնեական արժեքներին դավանող գերտերությունների այս թեմայով ամեն մի արձագանք շատ նման է հիվանդ ու անօգնական մարդու հոգոցի, քանի դեռ կան Հայոց Ցեղասպանության ուրացումը, հայ-թուրքական փակ սահմանը, Մերձավոր Արևելքում Թուրքիայի ցեղասպանական գործողությունները»,- գրել է նա: