Ընթանում է կառավարության հերթական նիստը: Սյունիքում վերջին զարգացումներով պայմանավորված այն բավականին լարված մթնոլորտում է անցնում, ինչին նաև գումարվեց այն, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը կիսատ թողեց նիստն ու արագ լքեց դահլիճը: Նախքան այդ նա ինչ-որ զրույց ունեցով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Լրագրողների հարցերին Արա Այվազյանը չպատասխանեց: