«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը։ Այս մասին տեղեկությունը հաստատել են կուսակցությունում։ Ըստ աղբյուրի, մայիսի 15-ին նախատեսվում է անցկացնել կուսակցության համագումար, որտեղ կորոշվի, առաջին հերթին, թե ինչ կարգախոսով է մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը, երկրորդ ՝ ով է լինելու նախընտրական ցուցակում: