Դեկտեմբերի 1-ից ՊՇՌ թեստի բացասական պատասխանը պետք է ներկայացվի 7 օրը մեկ, կառավարության նոյեմբերի 4-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Անահիտ Ավանեսյանը ճեպազրույցի ընթացքում խոսեց կորանավիրուսով պայամանվորված հնարավոր նոր սահմանափակումների մասին՝ նշելով, որ իրենք առաջարկելու են դեկտմբերի 1-ից աշխատավայրերում ներկայացվող ՊՇՌ բացասական թեստերի պատասխանների համար 14-օրյա ժամկետը փոխել 7-օրյայով։ «Այլ առաջարկները ևս ներկայացված են, դրանք կքննարկվեն գերատեսչական հանձնաժողովի կողմից»,- տեղեկացրեց առողջապահության նախարարը՝ ավելացնելով, որ բանակցություններ են տանում իրենց գործընկերների հետ պատվաստանյութերի նոր խմբաքանակ գնելու համար։