15.07.2025
Ընդդեմ Տիգրան Ուրիխանյանի. ԱՆ-ն դիմել է ԱԺ` էթիկայի հանձնաժողով կազմավորելու խնդրանքով
09.06.2021
Ընդդեմ Տիգրան Ուրիխանյանի. ԱՆ-ն դիմել է ԱԺ` էթիկայի հանձնաժողով կազմավորելու խնդրանքով

Առողջապահության նախարարությունը պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողով կազմավորելու խնդրանքով դիմել է Ազգային ժողով` պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների խախտման հանգամանքի վերաբերյալ ուսումնասիրություն կատարելու առնչությամբ:Այս մասին հայտնում են նախարարությունից:Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի 2021 թվականի հունիսի 3-ին կայացած նիստի ընթացքում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանի հետ հարցուպատասխանի ընթացքում անհարգալից, ոչ պատշաճ, էթիկայի կանոնները խախտող արտահայտություններ է հնչեցրել բժիշկների և բուժաշխատողների հասցեին: VERELQ-ը հիշեցնում է, որ Տիգրան Ուրիխանյանը, որպես վարչապետի թեկնածու, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել: