25.11.2024
FLYONE ARMENIA ավիաընկերությունը մեկնարկեց Երևան-Մոսկվա-Երևան չվերթերը
prev Նախորդ նորություն

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանությսն նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանությսն նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Ի թիվս այլ հարցերի, նիստում քննարկվել են 2021թվականի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները:


Հանձնաժողովի ստացած 126 դիմում-բողոքից 122-ը վերաբերել են զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման և գնահատման, 4-ը` ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տալու խնդիրներին:


Հանձնաժողովն ընթացք է տվել 70 դիմում-բողոքի: Իրավասու մարմիններին ներկայացվել են դրանց լուծմանն ուղղված որոշակի առաջարկություններ և նկատառումներ, հիմնավորվել է բժշկական հետազոտությունների տվյալների ստուգման, լրացման և վերագնահատման անհրաժեշտությունը:


Արդյունքում` 33 զորակոչիկ ուղեգրվել է լրահետազոտման, 7 զորակոչիկ ճանաչվել ոչ պիտանի, 2-ը՝ ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար: 12 զորակոչիկի տրվել է տարկետում բուժման նպատակով, 1 զորակոչիկի` ընտանեկան պայմաններից ելնելով: Բացի այդ, կասեցվել է 20 զորակոչիկի զորակոչը` նրանց լրահետազոտման և վերափորձաքննման նկատառումով: Այդ գործընթացը կավարտվի հաջորդ զորակոչի ընթացքում:


Ընդգծվել է նաև քաղաքացիների՝ մասնավոր կարգով կատարած բժշկական հետազոտությունների արդյունքների զգալի ազդեցությունը հիմնավորված որոշումների կայացման վրա: Այդ կապակցությամբ առաջարկվել է օրենսդրորեն ամրագրել քաղաքացիների կատարած ֆինանսական ծախսերի փոխհատուցումը պետության կողմից, եթե տվյալ բժշկական հետազոտությունը կամ խորհրդատվությունը հիմք են հանդիսացել զորակոչիկին զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու կամ բուժման նպատակով տարկետում տալու համար:


Նիստի ընթացքում լսվել են նաև հասարակական խորհրդի անդամների հաղորդումները Զինված ուժերին առնչվող աշխատանքների և ծրագրերի իրականացման վերաբերյալ, քննարկվել խորհրդի կողմից այդ աշխատանքների համակարգման և օժանդակման հարցեր: