19.04.2025
ԱԳ նախարարը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող 38 գերիների վերադարձի հարցը
prev Նախորդ նորություն

FLYONE ARMENIA ավիաընկերությունը մեկնարկեց Երևան-Մոսկվա-Երևան չվերթերը

FLYONE ARMENIA ավիաընկերությունը մարտի 1-ից մեկնարկել է Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթները: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

Երևան- Մոսկվա- Երևան երթուղով չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Վնուկովո» միջազգային օդանավակայան՝ շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
 
 

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանությսն նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար