17.04.2025
Հայաստանը կարևորում է խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Հունվարին ԱՄՆ-ից ու Ռուսաստանից հավասարաչափ դրամական փոխանցումներ են եղել Հայաստան

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է 2022թ.-ի հունվարի դրամական փոխանցումների վերաբերյալ վիճակագրությունը, համաձայն որի դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել 40․5 մլն ԱՄՆ դոլար:


Ինչպես հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, ըստ նախնական տվյալների, սույն թվականի հունվարին ՀՀ առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձիք ստացել են 127․9 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամական փոխանցումներ, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 11․8 %-ով։ 2022թ.-ի հունվարին ներհոսքի 31.8 %-ը ստացվել է Ռուսաստանից, 32 %-ը՝ ԱՄՆ-ից: Ներհոսքը Ռուսաստանից նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ ավելացել է 4.5%-ով, իսկ ԱՄՆ-ից ` 15․7 %-ով, գրում է Էկոնոմուդը:


Սույն թվականի հունվարին ՀՀ առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձիք ՀՀ-ից դուրս են փոխանցել 87․4 մլն ԱՄՆ դոլարի չափով, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 6․5 %-ով։ Արտահոսքի 26.4 %-ը փոխանցվել է Ռուսաստան, իսկ 15.1 %-ը՝ ԱՄՆ։ Արտահոսքը դեպի Ռուսաստան նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ աճել է 15.5 %-ով, դեպի ԱՄՆ նվազել է 20.4 %-ով:


Ըստ այդմ, հունվարին ՀՀ առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել 40․5 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ աճել է 25․2 %-ով։

Խորհրդարանը լրացուցիչ նիստ կանցկացնի
Հաջորդ նորություն next
 Տեղի կունենա հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ
17.04.2025
Տեղի կունենա հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ