«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիզվառելիքի մատակարարման խնդիրը այս պահին լուծվում է, մատակարարումը վերսկսվել է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:«Ընկերությանը պատկանող ավտոբուսները սկսել են լիցքավորվել եւ կարճ ժամանակ անց դուրս կգան երթուղի: Կրկին հայցում ենք երեւանցիների ներողամտությունը՝ առաջացած անհարմարության համար»,- ասված է հաղորդագրության մեջ: VERELQ-ը հիշեցնում է, որ վարորդների գործադուլի պատճառով այսօր գիծ դուրս չեն եկել շուրջ 250 ավտոբուս ու երթուղային: Վարորդները հայտարարել են, որ վառելիքի մատակարար ընկերությունը չի մատակարարում պատշաճ: