Խորհրդարանական ընդդիմությունը մտադիր չէ լեգիտիմացնել նախագահական ընտրությունը
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են չմասնակցել նոր նախագահի ընտրության գործընթացին՝ գործընթացը չլեգիտիմացնելու համար։ Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդեւանյանը։
Նրա խոսքով, գործընթացն ի սկզբանե ընթացել է Հիմնական օրենքի կոպիտ խախտումներով, և ընդդիմության մասնակցությունը կարող է դիտարկվել որպես գործընթացի լեգիտիմացում։ Վարդեւանյանը վստահ է, որ իշխող ուժի կողմից առաջադրված թեկնածուն՝ Վահագն Խաչատուրյանը, անկախ գործիչ չէ. «Իշխանության թեկնածու, թիմի անդամ, կառավարության անդամ, այս ամբողջ ընթացքում մասնակցելով կառավարության նիստերին, որտեղ քննարկվել են հարցեր, որոնք հետագայում ճանաչվել են Սահմանադրությանը հակասող, դրանց մի մասը ներկայացվել է Ազգային ժողով և հանվելության անժանացել։ Բայց այս բոլոր հարցերում «կողմ» է քվեարկել հենց ինքը՝ Վահագն Խաչատուրյանը»,- նշեց ընդդիմադիրը։
Բացի այդ, հավելել է Վարդեւանյանը, նախագահ ընտրելու համար անհրաժեշտ թվով ձայների պահանջը թելադրված է նրանով, որ նախագահը ներկայացնում է ուժերի ու հասարակության ողջ սպեկտրը։ Բայց այսօր նախագահն ընտրվում է մեկ քաղաքական ուժի կողմից, դառնում է մեկ քաղաքական ուժի նախագահ, կարծում է նա։