Հունիս ամսվա հանգստի համար ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենացանկալի 10 միջազգային ուղղությունների մեջ Հայաստանն առաջին տեղն է զբաղեցնում: ՀՀ Էկոնոմիկայի զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ OneTwoTrip առցանց տուրիստական ծառայություններ մատուցող ընկերության ուսումնասիրության համաձայն` ամենից հաճախ ամրագրումներ ռուս զբոսաշրջիկները կատարել են դեպի Հայաստան ուղղությամբ: Ըստ հաշվարկների՝ հունիսին Հայաստանում իրենց հանգիստը կանցկացնի հարցվածների 31,2%-ը: Հայաստանը 2019թ.-ին ևս զբաղեցրել է վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը: Ըստ ՍԷԿՏ համակարգի միջոցով ստացված 2021թ․ ապրիլ և մայիս ամիսների տվյալների՝ Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908։