Խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների, լքել է լիագումար նիստերի դահլիճը դեռ նախագահի թեկնածու ներկայացնելու ընթացակարգի մեկնարկից առաջ։
Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։ Խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվել է առաջադրել նախագահի իր թեկնածուին, սակայն մտադիր չէ սատարել իշխանության թեկնածուին և նրան համարում է «իշխող թիմի խամաճիկ»։
Թեկնածուն ներկայացնելիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկաներին ողջունեց հետևյալ խոսքերով. «Ժողովրդի իրական կամքը ներկայացնող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հարգելի՛ անդամներ։
Պատգամավորը ներկայացրել է Վահագն Խաչատուրյանի կենսագրական տվյալներն ու ձեռքբերումները։
Խաչատուրյանի կենսագրությունը
Վահագն Խաչատուրյանը ծնվել է 1959 թվականի ապրիլի 22-ին Սիսիան քաղաքում։
1980 թվականին ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետի որակավորմամբ։
1982-1989թթ.՝ «Հազդանմաշ»
1989-1992թթ.՝ «Մարս» պետական ձեռնարկության գլխավոր տնօրենի տեղակալ
1990-1996 թթ.` Երևանի ավագանու անդամ
1992-1996 թթ. Երեւանի Պատգամավորների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ (Երեւանի քաղաքապետ)
1995-1999թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
1996-1998 թթ - ՀՀ Նախագահի խորհրդական
2000թ.՝ «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ
2002 թ - Քաղաքագիտության, իրավունքի և տնտեսական հետազոտությունների կենտրոնի փոխնախագահ
2006թ.՝ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ
2019-2021թթ.՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ խորհրդի անդամ
2021 թվականի օգոստոսի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։