26.11.2024
Հայաստանին կայունություն, միասնություն և վստահություն է պետք. Վահագն Խաչատուրյան
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը` Հայաստանում. 342 նոր դեպք և 20 մահ մեկ օրում

Հայաստանում մարտի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 342 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 420 498 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 902 684 վերջին մեկ օրում` 4020 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 6717 պացիենտ, նվազել է 433-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 403 671 անձ` վերջին մեկ օրում 755 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 8493 է:


Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1617 է: