26.11.2024
Այս հեղհեղուկ ընթացքն անթույլատրելի է, տանում է ամբողջացնելու հայրենազրկումը. Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Մարտի 5-ին կբացվի «Հայրենիքն էր քո սերը, Սպարապե՛տ» ցուցահանդեսը

«Հայրենիքն էր քո սերը, Սպարապե՛տ» ցուցահանդեսը նվիրված է Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյանը և անմար հիշատակին:


Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա մարտի 5-ին՝ ժամը 15:00-ին, Սպարապետի տուն-թանգարանում ( հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, գյուղ Արարատ, Գարեգին Նժդեհի փողոց 7):


Ցուցադրությանը կներկայացվեն 20-րդ դարի և արդի հայ արվեստի նշանավոր, ինչպես նաև երիտասարդ արվեստագետների` Կառլեն Ավետիսյանի, Բենիկ Պետրոսյանի, Լևոն Թոքմաջյանի, Փարավոն Միրզոյանի, Հաղթանակ Շահումյանի, Տիգրան Արզումանյանի, Ղազար Ղազարյանի, Աշոտ Ազատյանի, Սամվել Լաճիկյանի, Տիգրան Մատուլյանի, Վիգեն Ավետիսի, Հայկ Մելքումյանի, Արա Շահումյանի, Տիգրան Բարխանաջյանի, Արեգ Պետրոսյանի, Հայկ Թոքմաջյանի, Արտաշես Աբրահամյանի, Տիգրան Հակոբյանի, Արթուր Պետրոսյանի, Մեխակ Էլբակյանի, Վանանդ Շիրազի, Կամսար Կարապետյանի, Գայ Ղազանչյանի, Արթուր Սարյանի, Վահե Բաղումյանի, Գևորգ Ընծա Բաբախանյանի, Արման Համբարձումյանի, Միքայել Հարությունյանի, Ռուբեն Կարապետյանի, Վահագն Գալստյանի, Պետո Պողոսյանի՝ Հայրենիքը խորհրդանշող ստեղծագործություններ:

Ցուցահանդեսի կազմակերպիչ և համադրող՝ Հայաստանի ազգային պատկերասրահի ավագ գիտաշխատող, արվեստաբան Քրիստինե Սարգսյան: