25.11.2024
Կառավարությունը մինչև 35% կփոխհատուցի անասնաբուծության ոլորտում խոշոր ներդրումները
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հայտարարեց երկաթուղու Մեղրիի հատվածում դաշտային աշխատանքների մեկնարկի մասին

ՀՀ Կառավարության մարտի 3-ի նիստում որոշվեց պետբյուջեում վերաբաշխում կատարել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գեոդեզիական աշխատանքների համար:


ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նկատեց, որ նախատեսում են Երասխի և Մեղրիի հատվածներում՝ 43 կմ, նախագծի տեխնիկական առաջադրանքը կազմելուն նախորդող գործունեություն ծավալել:


Նապատակն է այդ հատվածում գեոդեզիական աշխատանքներ իրականացվել, ուսումնասիրության արդյունքով հստակեցնել այն չափորոշիչները, որոնցով հետագայում նախագծման աշխատանքները կպատվիրեն և տեխնիկական առաջադրանքներ իրականացվեն:


«Առկա հատվածներում կուսումնասիրվեն թունելներ, սրահներ, կայարաններ, հատումների որոշակի հատվածներ, ոռոգման խողովակաշարեր: Հիմա դրանց մասնագիտական գնահատման անհրաժեշտություն կա, դրա համար էլ մասնագիտական խումբ ենք գործուղում այնտեղ»,- ասաց նա:


Նախարարը նաև հավելեց, որ խումբը հիմնականում կազմված է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտնականներից ու մասնագետներից: Խմբի հետ կաշխատի նաև «Հարավկովկասյան երկաթուղու» 2 աշխատակից:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Հայաստանն այսպիսով թևակոխում է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի դաշտային աշխատանքների փուլ:


«Կրկին ուզում եմ հույս հայտնել, որ զուգահեռ դե յուրե կամրագրենք այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2021 թվականի Սոչիի և Բրյուսելի եռակողմ հանդիպումների ընթացքում: Մինչ այդ աշխատանքը չի կանգնում, մենք զուգահեռ աշխատում ենք, որ նաև ժամանակը ռացիոնալ օգտագործենք», -ասաց նա` հավելելով, որ այս ամենը դիտարկվում է «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում: