Ռուսական կողմը սպասում է, որ Երևանը որոշում կկայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. կա՛մ կմնան կազմակերպությունում, կա՛մ կնախընտրեն այլ սցենար: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Պատասխանելով հարցին, թե ինչ գործողություններ է ռուսական կողմը ակնկալում հայկական կողմից, նա նշել է. «որոշում կայացնել. կմնան կազմակերպությունում, կամ կնախընտրեն այլ սցենար»։ «Նրանք պետք է մեզ տեղեկացնեն այս մասին», - հավելել է Վասիլևը։