Լիպարիտ Սիմոնյանը հայտնում է, որ վճռաբեկ դատարանի 26.09.2025թ-ի որոշմամբ մեղադրյալ Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքն վարույթ ընդունելն մերժվել է և դատավճիռն ստացել է օրինական ուժ: Դատապարտյալ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում: Հաշվի առնելով վերոշարադրյալ հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 281-րդ և 383-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հունիսի 18-ի որոշման դեմ մեղադրյալ Ջալալ Անատոլիի Հարությունյանի և նրա պաշտպան Ա.Ապրեսյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժել:Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԴատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆՀ.ԳՐԻԳՈՐՅԱՆԱ.ԴԱՆԻԵԼՅԱՆԱ.ՊՈՂՈՍՅԱՆ