12.08.2026
«Գերագույն խորհուրդը» հանդես է եկել ի պաշտպանություն Վեհափառ Հայրապետի
prev Նախորդ նորություն

Երևանում արդեն երկրորդ օրն է՝ փնտրում են փողոցում հայտնաբերված նորածնի մորը

Իրավապահներն արդեն 2-րդ օրն է` փնտրում են Երևանի Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի մորը: Sputnik Արմենիային ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ մայրը դեռ չի հայտնաբերվել:


«Աշխատանքները շարունակվում են», – նշել են գերատեսչությունից:


Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել էին․


«Օգոստոսի 10-ին՝ ժամը 20։43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։


ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումները բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»։


 

ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է ավտոմեքենաների մաքսանենգության մեծածավալ սխեմա
Հաջորդ նորություն next