Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է Ուրուգվայի Ազգային պաշտպանության նախարար Սանդրա Լասոյի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և միջազգային իրավիճակի վերաբերյալ: «Դեսպան Գևորգյանը նաև ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը», - նշված է ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: