12.08.2026
«Ուժեղ Հայաստան». Անհրաժեշտ է իրական աշխատանք Եվրոպայի հետ, ոչ թե խոսակցություններ
prev Նախորդ նորություն

Հայաստանը շարունակում է մնալ սիրված ուղղություն ռուս զբոսաշրջիկների շրջանում

2026 թվականին ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի երկրներն են դարձել Թուրքիան, Եգիպտոսը և Չինաստանը, իսկ չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցնում են Թաիլանդն ու Վիետնամը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի տուրիստական գործակալությունների դաշինքի փոխնախագահ Ալեքսան Մկրտչյանը։


Մերձավոր արտասահմանում փորձագետը նշել է ռուսաստանցիների շրջանում ամենահայտնի երկրների առաջատար եռյակը՝ Բելառուսը, Աբխազիան և Հայաստանը։


2026 թվականի I կիսամյակում Հայաստանը այցելել է 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 23,3%-ով ավելի շատ ռուսաստանցի։


Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում գրանցվել է Ռուսաստանից 416 743 զբոսաշրջիկ, մինչդեռ 2025 թվականի հունվար-հունիսին արձանագրվել էր 338 052 զբոսաշրջիկի ժամանում։ Ռուսաստանցիների բաժինը ընդհանուր զբոսաշրջային հոսքում այդ ընթացքում նույնպես աճել է՝ 37,3%-ից հասնելով 40%-ի։


Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում երկիր է այցելել 1 041 598 զբոսաշրջիկ, ինչը 14,8%-ով ավելի է, քան 2025 թվականի առաջին կիսամյակում։