16.11.2025
«Մտահոգիչ». Տոյվո Կլաարի արձագանքը ադրբեջանական զինուժի կրակոցից հայ զինծառայողի մահվանը
05.12.2023
«Մտահոգիչ». Տոյվո Կլաարի արձագանքը ադրբեջանական զինուժի կրակոցից հայ զինծառայողի մահվանը

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «մտահոգիչ» է անվանել ադրբեջանական զինուժի կրակոցից հայ զինծառայողի մահվան մասին լուրը: «ԵՄ-ն մշտապես համագործակցում է Բաքվի և Երևանի հետ։ Կարևոր է, որ խաղաղ լինի և բանակցությունների սեղանի շուրջ առաջընթաց գրանցվի»,- այդ մասին X իր միկրոբլոգում գրել է Կլաարը։ VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ ՀՀ ՊՆ-ի՝ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու և այն փակուղի մտցնելու նպատակ ունեցող այս գործողությունները: