Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Վայոց Ձորի Բարձրունի գյուղի մոտակայքում հակառակորդի կրակոցից N զորամասի զինծառայող է զոհվել։ ՊՆ-ն այս պահին դեռ լուրը չի հաստատել, բայց նշում են՝ շուտով հաղորդագրություն կտարածեն։ Հիշեցնենք, որ առավոտյան հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 4-ին` ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն: