2024թ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ միջազգային, քաղաքային ու երիտասարդական բազմաթիվ միջոցառումներ տեղի կունենան: Այդ մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում: Այդպես, անցկացվելու է 15 միջազգային մրցաշար, որից 5-ը ՝ խաղային մարզաձևից. դրանք առաջին անգամ անցկացվելու են «Երևանի քաղաքապետի գավաթ»-ի հովանու ներքո: Խոսքը բասկետբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիսի, բադմինտոնի, հանդբոլի մասին է։ Համայնքը կարևորել է նաև սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ներգրավումը մարզական կյանքին, կլինեն նաև տարբեր նախաձեռնություններ տարեցների ու երևանի փոքրիկ բնակիչների համար: