ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում զարգացումներին, Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Էնթոնի Բլինքենի հանդիպումներին: Միլլերը պատասխանել է հարցին՝ արդյոք Պետքարտուղարը հավատո՞ւմ է, որ խաղաղությունը մոտ է: «Նա դեռ հավատում է, որ հնարավոր է խաղաղություն հաստատել: Այդ հարցը Բլինքենը քննարկել է երկու երկրների ղեկավարների հետ, կոչ արել աշխատել միասին՝ հաղթահարելու մնացած մի քանի խնդիրները: Շարունակելու ենք հորդորել կողմերին խաղաղության պայմանագիր կնքել»,- ասել է խոսնակը։ Նա հավելել է՝ Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտ աջակցությունն առաջարկել և տրամադրել Երևանին ու Բաքվին: