10.06.2025
Եվս մեկ հայի մուտք ՀՀ արգելվել է. նա մտադիր է «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարել
02.08.2023
Եվս մեկ հայի մուտք ՀՀ արգելվել է. նա մտադիր է «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարել

"Հայաստան" խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը տեղեկացնում է, որ ևս մեկ հայ, այս անգամ Արենի Մարկոսյանը, արդեն 12 ժամից ավելի չի կարողանում մուտք գործել Հայաստան: Նա նշել է, որ որևէ պատճառաբանություն չի ներկայացվում։ Արենին ԱՄՆ քաղաքացի է և ՀՀ է ժամանել Լիբանանից։Փաստաբան Արսեն Բաբայանն այս կապակցությամբ գրում է. "Պարզվում է օրվա իշխանությունը ևս մեկ հայի է արգելել մուտք գործել իր հայրենիք, Հայաստանի Հանրապետություն: Արենի Մարկոսեանը Լիբանանից հայրենիք էր գալիս, որ դրանից հետո տուն՝ Վաշինգտոն վերադառնար: Գիշերը նրա մուտքը արգելվել է: Ըստ տեղեկությունների Արենին չի պատրաստվում Վաշինգտոն վերադառնալ: Մտադրված է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարել:Հ.Գ. Տեսնես այս պահին Հայաստանի՞, թե՝ Ադրբեջանի «սև ցուցակում» են ավելի շատ հայերի անուններ գրված",- գրել է Բաբայանը: