Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել հասարակական հատվածի մի խումբ ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Արցախի Հանրապետության նախագահին կից հանրային խորհրդի՝ որպես խորհրդակցական մարմնի ստեղծման կազմակերպչական-իրակավան հարցերն ու կանոնադրության նախագիծը։ Շահագրգիռ քննարկումների արդյունքում ուղենշվել են հանրային խորհրդի ձևավորման և գործունեության ծավալման ժամկետները, սկզբունքներն ու կարգը: