Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը փետրվարի 28-29-ը Բեռլինում կայանալիք հանդիպմանը առաջընթաց կգրանցեն խաղաղության պայմանագրի շուրջ։ «Գիտեք, որ մոտ ապագայում սպասվում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների ևս մեկ հանդիպում: Հուսով եմ, որ այս հանդիպման արդյունքում առաջընթաց կգրանցվի», - ասել է նա Աթենքում Հունաստանի իր գործընկեր Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպման ժամանակ: