30.07.2025
Բացառում ենք ՔՊ հետ համագործակցությունը. Հայկ Մարությանը պայմաններ առաջ քաշեց
18.09.2023
Բացառում ենք ՔՊ հետ համագործակցությունը. Հայկ Մարությանը պայմաններ առաջ քաշեց

«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հանդես է եկել տեսաուղերձով, ու հայտարարել, որ ՔՊ կուսակցության հետ համագործակցությունը բացառում է։ «Վերահաստատում եմ մեր դիրքորոշումը՝ ՔՊ կուսակցության հետ համագործակցությունը բացառում ենք։ Այն, ինչի մասին հայտարարում եմ, հաստատվել է ԱԱԿ մեր նորընտիր ֆրակցիայի նիստում՝ միաձայն քվեարկությամբ»,- հայտարարել է Հայկ Մարությանը։ Նա նաև քաղաքապետի պաշտոնը ստանձնելու երկու տարբերակ է առաջարկել։ Առաջինը՝ Երևանի ավագանի անցած քաղաքական ուժերը իրեն են ընտրում Երևանի քաղաքապետ. "Քանի որ այս 4 ուժերն ունեն քաղաքական եւ գաղափարական տարաձայնություններ, մեր առաջարկը հետեւյալն է.  քանի որ մեր ուժը այս 4-ից առաջին տեղն է գրավել, մենք առաջարկում ենք, որ մենք առաջադրենք քաղաքապետի թեկնածու, խոսքն իմ մասին է, եւ մնացած 3 քաղաքական ուժերը առանց որեւէ կոալիցիաներ կազմելու, առանց որեւէ ստվերային պայմանավորվածությունների եւ նախապայմանների գան եւ քվեարկեն այս թեկնածուի համար: Իսկ ինչու, որովհետեւ մենք ունենք քաղաքական ու գաղափարական տարաձայնություններ: Սա շատ ազնիվ կլինի թե՛ մեր ընտրողների նկատմամբ, թե՛ մեկս մեր նկատմամբ: Ոչ մեկս իր սկզբունքներից դուրս չի գա եւ գլխավոր նպատակը, այն է՝ ՔՊ-ին զրկել իշխանությունից, կարող ենք ի կատար ածել՞,- ասել է Մարությանը: Երկրորդ տարբերակն այն է, որ եթե ինչ-ինչ պատճառներով այս երեք ընդդիմադիր ուժերը չեն համաձայնում իրենց տարբերակին, ապա իրենք կարող են գնալ նոր քաղաքային ընտրությունների եւ թող ժողովուրդը որոշի հետագա ընթացքը: Մանրամասները՝ տեսաուղերձում: