4.03.2026
Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ կանցկացվեն
01.03.2024
Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ կանցկացվեն

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումներ նախապատրաստելու և անցկացնելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից: Քննարկվել են տարատեսակ միջոցառումների կազմակերպման ու անցկացման վերաբերյալ մի շարք հարցեր, հստակեցվել են միջոցառումների անցկացման ձևաչափերն ու ժամանակացույցը:Անդրադարձ է կատարվել նաև միջոցառումների հանրային իրազեկմանը վերաբերող հարցերի: Նախարար Սուրեն Պապիկյանը հանձնարարել է սկսել հանձնաժողովի հաստատած միջոցառումների կազմակերպմանն առնչվող աշխատանքները։ Նիստի ընթացքում բարձրացված հարցերի շուրջ կկազմակերպվեն քննարկումներ, և հաջորդ նիստին կներկայացվեն համապատասխան առաջարկություններ: