Ռեֆորմիստների կուսակցությունը խստորեն դատապարտում է սույն թվականի հունվարի 27-ին շրջափակված Լենինգրադի երեխաներին նվիրված Երևանի հուշարձանի նկատմամբ ցուցաբերած վանդալիզմը և հույս հայտնում, որ այդ խայտառակ ակցիայի մասնակիցները և կազմակերպիչները կկրեն պատասխանատվություն օրենքի ողջ ուժով:"Նման դրսևորումները հարիր չեն մի երկրի որը հարյուր հազարավոր զոհեր է տվել ֆաշիզմի դեմ պայքարում և իրականում տեսել,թե ինչ բան է շրջափակումն ու պատերազմը",-ասվում է հայտարարության մեջ: