14.09.2024
Կրթության ոլորտի խնդիրներից է մարդկանց ադապտացնելը գլոբալ փոփոխություններին. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Գագիկ Ծառուկյանի օրակարգում քաղաքական կոնսուլտացիաներ ընդգրկված չեն

Գագիկ Ծառուկյանը օլիմպիական խաղերին հաջորդող այս ժամանակահատվածում աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով, կենտրոնացած է բազմաթիվ նոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման վրա, և օրակարգում քաղաքական կոնսուլտացիաներ կամ դրանց առնչվող հարցեր ընդգրկված չեն: Այս մասին հայտնում է ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը:

"Սա միանշանակ է։

Ամենայն հարգանքով տարբեր քաղաքական ուժերի, դրանց անդամների հանդեպ, թեև կան համատեղ աշխատանքի հաջողված պատմություններ, և շատերի հետ պահպանվում են մարդկային լավ հարաբերություններ, այնուամենայնիվ, գոնե այս պահին, քաղաքական կոնսուլտացիաներ և համագործակցային ձևաչափերի շուրջ քննարկումներ չեն ընթանում:

Ավելացնեմ նաև, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում որևէ ուժի հետ շփման հարցում չունի միջնորդների կարիք",- գրել է խոսնակը։

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next
 Բաքվի ագրեսիայից երկու տարի անց, ՀՀ տարածքները շարունակում են օկուպացված մնալ. ՀՅԴ
14.09.2024
Բաքվի ագրեսիայից երկու տարի անց, ՀՀ տարածքները շարունակում են օկուպացված մնալ. ՀՅԴ