25.11.2024
Լուսանկարը` Yerevan.am
prev Նախորդ նորություն

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը կժամանի Հայաստան

Լուսանկարը՝ mfa.am
Լուսանկարը՝ mfa.am

Սեպտեմբերի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից:


Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Քսավյե Բետելի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:


Սեպտեմբերի 10-ին Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում համատեղ կմասնակցեն «Հարավային Կովկասը խաչմերուկում. տրոհված լինելու և համագործակցության միջև» խորագրով պանելային քննարկմանը:


Արարատ Միրզոյանը և Քսավյե Բետելը հանդես կգան նաև համատեղ մամուլի ասուլիսով: