12.03.2026
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ տնօրենի տեղակալը Երևանում է. Կոնցեսիոն պայմանագիրը կփոփոխվի
28.08.2024
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ տնօրենի տեղակալը Երևանում է. Կոնցեսիոն պայմանագիրը կփոփոխվի

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն օգոստոսի 27-ին ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին նաև «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ և ՀԿԵ ՓԲԸ, ինչպես նաև ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ։ՏԿԵ նախարարությունում կայացած հանդիպման մեկնարկին նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Վյաչեսլավ Պավլովսկուն՝ մայիսին Դեբեդ գետի վարարման հետևանքով վնասված երկաթուղու աշխատանքն արագ վերականգնելու հարցում երկաթուղայինների կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար։Հանդիպման ընթացքում քննարկվել են Կոնցեսիոն պայմանագրի մեջ մի շարք փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցեր, խոսվել է երկաթուղու աշխատանքի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտության մասին, համաձայնեցվել են մի շարք դրույթներ։