22.04.2025
2024 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում զոհվել է
prev Նախորդ նորություն

Հայ-վրացական սահմանին համատեղ հսկողության մասով պայմանավորվածություն է ձեռք բերվել

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այց է կատարել Վրաստան։ Թբիլիսիում հանդիպում է տեղի ունեցել Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ։


Հանդիպման ընթացքում կողմերը ձեռք են բերել Ասիական զարգացման բանկի օժանդակությամբ կատարվող՝ հայ-վրացական սահմանին համատեղ հսկողության իրականացմանն ուղղված պայմանավորվածություններ։ Անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել երկու երկրների մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի բարելավման համար։ Մասնավորապես, քննարկվել են մի կողմի տարածքում մյուս կողմի կիրառած տեղորոշման էլեկտրոնային կապարակնիքների փոխճանաչման հարցերը՝ հաշվի առնելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները:


Կողմերը փոխանակվել են նաև խաղային ոլորտի հարկման, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից ապրանքի ծագման հավաստագրի տրամադրման փորձով։ Հանդիպման ավարտին երկուստեք պատրաստակամություն են հայտնել իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները և ապահովել համագործակցության շարունակական ընթացքը։

Բելլա Բաբախանյանը  կարող է ծանոթանալ բելառուսական կողմին արված հարցման հայտագրին․ ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան