13.11.2025
Այս ամենը գործող իշխանությունների և նրա ղեկավարնեի վախերի դրսևորման լավագույն ցուցիչն է
15.05.2024
Այս ամենը գործող իշխանությունների և նրա ղեկավարնեի վախերի դրսևորման լավագույն ցուցիչն է

Սրբազան պայքար Տելեգրամյան ալիքում տեղադրվել է "Տավուշը հանուն Հայրենիքի" նախաձեռնության հայտարարությունը, որում նշվում է. "Սիրելինե՜ր, իմացա՞ք վերջին նորությունները: Մեր վերջին հայտարարությունից հետո գործող իշխանությունները տագնապի մեջ են: Այսօրվա միջոցառմանը Փաշինյանի մուտքը ապահովելու համար փոքր կենտրոնում արդեն սահմանափակվում է քաղաքացիների տեղաշարժը և մեքենաների երթևեկությունը: Անգամ խոչընդոտվում է Ազատության հրապարակի հարակից տարածքների սրճարանների աշխատանքը: Այս ամենը գործող իշխանությունների և նրա ղեկավարնեի վախերի դրսևորման լավագույն ցուցիչն է: Ուրեմն չմոռանաք այսօր ժամը 15:30-ին լինել նշված վայրերում, որ միասին ցույց տանք մեր անհամաձայնությունը: Մեր հանդիպման վայրերը. Սարյանի անվան այգի Կոնսերվատորիայի դիմացի այգիՍուրբ Աննա եկեղեցու բակՀյուսիսային պողոտա (Բանալիի մոտ)":