ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. "Նիկո՛լ Փաշինյան, դու իշխանության եկար մարտի 1-ը բացահայտելու խոստումով: 6 տարի է՝ ունես բացարձակ իշխանություն, բայց Երևանի կենտրոնում գրանցված 10 սպանություններից գոնե մեկը չի բացահայտվել մինչև հիմա: Գոնե մեկը: Գնացիր, մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված արձան բացեցիր։ Արձան դնելու համա՞ր էիր վարչապետ դառնում:Խաբեցի՛ր, խաբո՛ւմ ես ու դեռ կխաբե՛ս, քանի խելքի չենք եկել..."