10.03.2025
Լուսանկարը` Վարդան Օսկանյանի էջից
prev Նախորդ նորություն

Սրբուհի Գալյանը և Չեխիայի դեսպանը քննարկել են իրավական համագործակցության խորացումը

Լուսանկարը` moj.am
Լուսանկարը` moj.am

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Կողմերը բարձր են գնահատել ընթացիկ երկկողմ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով խորացնել փոխգործակցությունը իրավական ոլորտում:


Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեական գործերով իրավական օգնության մասին երկրների միջև առկա համագործակցության մանրամասները: Նախարարը շեշտել է, որ Հայաստանի ապագան համահունչ է եվրոպական արժեքներին և ստանդարտներին, և իրականացվող բարեփոխումները կատարվում են հենց այդ ուղղությամբ:


«Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությունը նոր շրջափուլ է մտել, որտեղ Արդարադատության նախարարությունը նույնպես ունի իր դերակատարումը», - նշել է Գալյանը:


Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է Արդարադատության նախարարության առաջնահերթությունները, անդրադառնալով դատաիրավական բարեփոխումներին, դատարանների ծանրաբեռնվածությանը և գործերի մակագրման համակարգին: Խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին՝ Գալյանը տեղեկացրել է, որ Սահմանադրության տեքստն ակնկալվում է ավարտել մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները:


Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել երկկողմ համագործակցությունը իրավական ոլորտի տարբեր բնագավառներում:

Լուսանկարը` Ալեն Սիմոնյանի Ֆեյսբուքյան էջից
Հաջորդ նորություն next