16.07.2025
Դատախազը փոխել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը
21.02.2024
Դատախազը փոխել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը

Դատախազը 2024 թվականի փետրվարի 21-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալ՝ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյան նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը: Հաշվի առնելով, որ մեղադրյալը ցուցմունքներ է տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրա մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի ներկա փուլում էականորեն նվազել է մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն: