Գերմանիան շահագրգռված է Հայաստանից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ, ինչի դիմաց Բեռլինը ֆինանսական օգնություն է առաջարկում Երևանին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։ Նշվում է, թե Գերմանիան փորձում է Հայաստանին ներքաշել Արևմուտքի հակառուսական քաղաքականության մեջ։ «Բեռլինի խնդիրն է հնարավորինս խզել Երևանի և Մոսկվայի միջև կապը։ Գերմանացիները շահագրգռված են ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ Հայաստանի տարածքից, նաև որ երկրի իշխանությունները մաքրեն իրենց պետական ապարատը Ռուսաստանի նկատմամբ բարյացակամ մարդկանցից, այդ թվում՝ զինված ուժերի, հետախուզական ծառայությունների և իրավապահ մարմինների լյուստրացիայով։ Եվ դրա դիմաց Բեռլինն առաջարկում է զերծ պահել ԼՂ հայերին՝ Եվրամիության երկրներ զանգվածային արտագաղթից», - ասել է գործակալության զրուցակիցը։