13.03.2025
Նոր Սահմանադրությունը կունենա տարածաշրջանային նշանակություն. Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Պարույր Հովհաննիսյան ընդունել է Էստոնիայի ԱԳՆ պետքարտուղարին

Մարտի 12-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյան հանդիպել է Էստոնիայի ԱԳՆ տնտեսական և զարգացման հարցերով պետքարտուղար Մարին Ռատնիկի գլխավորած պատվիրակությանը:


Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Էստոնիայի միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակ:


Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և ԵՄ անդամ երկրների հետ շարունակական ակտիվ երկխոսության շուրջ՝ կարևորելով այս ուղղությամբ Էստոնիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը:


Գոհունակությամբ նշվել է Նորդիկ-բալթյան երկրների հետ Հայաստանի համագործակցության զարգացման ակտիվ դինամիկան:


Նախարարի տեղակալ Հովհաննիսյանն իր գործընկերներին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները:


Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի։

Վիեննայում ՀՀ-ի նախաձեռնությամբ միջոցառում կայացավ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ
Հաջորդ նորություն next