13.03.2025
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Լոռու և Շիրակի մարզերի զորակոչիկները փորձաքննություն կանցնեն Վանաձորի և Գյումրու ԲԿ-ում

Լուսանկարը՝ factor.am
Լուսանկարը՝ factor.am

Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոնների միասնական աշխատանքի շնորհիվ անելու ենք այնպես, որ մեր զորակոչիկներն ստիպված չլինեն գալ, հասնել Երևան, այստեղ հավելյալ օր, գումար ծախսել և անցնել համապատասխան փորձաքննություններ: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով զորակոչիկների փորձաքննությունները Շիրակի և Լոռու մարզերի ԲԿ-ներում անցնելու պիլոտային ծրագրին:


«Մենք գնահատել ենք մեր կարողությունները՝ թե՛ սարքավորումների, թե՛ մասնագիտական, և մոտեցնում ենք ծառայությունները մեր զորակոչիկներին, և հաջող ընթացքի պարագայում այս երկու մարզերի ապակենտրոնացման պարագայում կտեսնենք՝ ինչպիսի փոփոխություններ կիրականացնենք»,- ասաց նա՝ նկատելով, որ շատերն անցնում են համակցված հետազոտություններ, և պետք է առավոտյան շուտ գալ, սոված լինել, այդ պատճառով փորձաքննություն անցնելու համար մարդուն իր բնակության վայրին մոտեցնելը նախարարը կարևոր քայլ է համարում:


Ըստ Ավանեսյանի՝ նախարարությունը լինելու է խստապահանջ և ուղիղ աշխատելու է բժշկական կենտրոնների հետ, որովհետև, բացի մասնագիտական գիտելիքներից, կարևոր է նաև փորձագիտական մասը:


 


 

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next