9.03.2025
Լուսանկարը՝ jam-news.net
prev Նախորդ նորություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ. տեղեկատվական և հաղորդակ­ցության տեխնոլոգիաները կրթության մեջ

Լուսանկարը՝ generalnews.am
Լուսանկարը՝ generalnews.am

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է կրթության մեջ տեղեկատվական և հաղորդակ­ցության տեխնոլոգիաների ոլորտում Բահրեյնի արքա Համադ բին Իսա Ալ-Խալիֆայի անվան մրցանակ. մեկնարկել է հայտերի ընդունումը:


Մրցանակի այս շրջափուլի խորագիրն է՝ «Սովորողների և ուսուցիչների նախապատրաստում արհեստական ​​բանականության էթիկական և պատասխանատու օգտագործման համար»:


Յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացնել առավելագույնը 3 հայտ՝ մրցանակի կանոնադրական պահանջներին և շնորհման չափա­նիշներին համապատասխան։ Հայտերը ներկայացվում են Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով: Ինքնաառաջադրվող հայտերը չեն ընդունվում։


Մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից և https://www.unesco.org/en/prizes/ict-education պաշտոնական կայքէջից: Մասնակցության համար հարկավոր է պատշաճ լրացված հայտերը ներկայացնել [email protected] էլ. փոստին մինչև 2025թ. մարտի 17-ը:

Եղանակն առաջիկա օրերին
Հաջորդ նորություն next