22.04.2025
Ֆինանսների նախարարը Լյուքսեմբուրգում անդրադարձել է ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացին
prev Նախորդ նորություն

Սուրեն Պապիկյանը մասնակցել է զինվորական դատախազության աշխատանքների ամփոփման քննարկմանը

Մարտի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է զինվորական դատախազության 2024 թվականի աշխատանքների ամփոփմանը նվիրված քննարկմանը։


Ողջույնի խոսքով հանդես են եկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել պաշտպանական գերատեսչության ղեկավարին՝ հանդիպմանը մասնակցելու համար՝ հույս հայտնելով, որ ամփոփման շրջանակում բարձրացված հարցերը և դրանց լուծումների նախանշումը երկուստեք օգտակար կլինեն:


ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է արդյունավետ համագործակցության շարունակականությունը, որը միտված է ավելի կարգապահ, կանոնադրային հարաբերությունների վրա հիմնված բանակ ունենալուն։


Հանդիպման ընթացքում զինվորական դատախազության՝ 2024 թվականին կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույց է ներկայացրել ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը:


Ամփոփման ավարտին պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն անդրադարձել են մի շարք կարևոր հարցերի, քննարկել համագործակցության զարգացման ձևաչափն ու հեռանկարները։


 

Դա անմարդկային պայմաններում մարդ մնալու մասին ուղերձ էր. Գագիկ Ծառուկյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան